13 դեկտեմբերի 2012 - 17:32 AMT
Բեռլուսկոնին նշել է այն պայմանը, որի դեպքում կսատարի Մոնտիի թեկնածությանը

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին նշել է այն պայմանը, որի առկայության դեպքում կսատարի Մարիո Մոնտիի թեկնածությանը, հայտնում է «Ռոյթերսը»:

Բեռլուսկոնին խոստացել է աջակցել Մոնտիին, եթե վերջինս առաջադրվի աջակենտրոն կոալիցիայից, ոչ թե ձախակենտրոն:

Մոնտին դեռ վերջնական որոշում չի կայացրել: Բեռլուսկոնին շարունակում է հանդես գալ որպես վարչապետի թեկնածու իր «Ազատության ժողովուրդ» կուսակցությունից»,-նշում է The New York Times-ը: Եթե Մոնտին ընդունի առաջարկը, ապա կուսակցության նոմինալ առաջնորդ Բեռլուսկոնին կնշանակի Անջելինո Ալֆանոյին: Մոնտին զբաղեցնում է վարչապետի պաշտոնը 2011թ. նոյեմբերից: