13 դեկտեմբերի 2012 - 17:57 AMT
Սիրիացի ապստամբները կձգտեն պահպանել Դամասկոսի պատմական ժառանգությունը մարտերի ժամանակ

Դամասկոսի բնակիչներին հարկ կլինի պատրաստվել մայրաքաղաքի համար Բաշար Ասադի կողմնակիցների ու հակառակորդների մարտերին, իսկ ապստամբները պետք է ձգտեն պահպանել Դամասկոսի պատմական ժառանգությունը մարտերի ժամանակ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Ռեժիմն ամեն ինչ անում է, հանձնվելուց առաջ ինչ հնարավոր է քանդելու համար: Նույնը տեղի ունեցավ նաև Սիրիայի այլ քաղաքներում»,-ասվում է ընդդիմադիր շարժումներից մեկի հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության հեղինակները դիմում են այլ ապստամբ խմբերի՝ խնդրելով ավերածություններից պաշտպանել պատմական և մշակութային ժառանգությունը: