13 դեկտեմբերի 2012 - 18:16 AMT
Բռնցքամարտի ԵԱ. Արամ Ավագյանն իր առաջին հաղթանակն է տարել

Դեկտեմբերի 13-ին Կալինինգրադում անցնում են մինչև 23 տարեկանների բռնցքամարտի երիտասարդական առաջնության 3-րդ օրվա մրցամարտերը:

Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել Արամ Ավագյանը: Նա 14:8 հաշվով հաղթանակ է տարել Դմիտրի Ժուկովի նկատմամբ:

Երեկոյան մրցահերթում հանդես կգա ևս մեկ հայ բռնցքամարտիկ: +91 կգ քաշային կարգում Արմեն Սիմոնյանի մրցակիցն է լինելու Հունգարիայի ներկայացուցիչ Գաբոր Օրբանը:

Առաջնության արդյունքում կընտրվեն 2013թ Կազանում կայանալիք Ունիվերսիադայի մասնակիցները, ինչպես նաև պաշտոնապես կմեկնարկի Եվրոպայի բռնցքամարտիկների նախաօլիմպիական նախապատրաստման շրջանը: