13 դեկտեմբերի 2012 - 18:08 AMT
Յուրա Մովսիսյանը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Սպարտակի» հետ

Դեկտեմբերի 13-ին արվել են վերջին իրավաբանական ձևակերպումները Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Յուրա Մովսիսյանի Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելու վերաբերյալ: 25-ամյա հարձակվողը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Սպարտակի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Մովսիսյանը «Սպարտակ» տեղափոխվեց «Կրասնոդարից», որտեղ 50 խաղ է անցկացրել և 23 անգամ գոլի հեղինակ դարձել: Հարձակվողը Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուներից է՝ 13 խաղում նա 9 գնդակ է խփել կրասնոդարցիների օգտին: