10 հունիսի 2005 - 09:14 AMT
ԻՏԱԼԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԱՀԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ԱՇԽԱՐՀԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Անհրաժեշտ է պահել Լեռնային-Ղարաբաղի հարցը աշխարհի խորհրդարանների օրակարգում, ինչպես նաեւ համաշխարհային մամուլում: Այդ մասին հայտարարել է Իտալիայի միջազգային կապերի եւ էմիգրացիայի հարցերով սենատի մշատկան հանձնաժողովի նախագահ Ֆիորելլա Պրովերան Ադրբեջանի Միլի մեջլիսի միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ: Ադրբեջանի Միլի մեջլիսի միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի անդամ Ջամիլ Հասանլին նշել է, որ «թեեւ Ադրբեջանը չի դիմել միջազգային կազմակերպություններին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին խնդրանքով, պաշտոնական Բաքուն հանդես է գալիս հարցի արդարացի լուծման օգտին»: Ֆ.Պրովերան նշել է, որ «Իտալիան միշտ Ադրբեջանի կողմն է եղել հակամարտության արդարացի լուծման հարցում»: