13 դեկտեմբերի 2012 - 20:35 AMT
Մահապարտ-ահաբեկիչը Աֆղանստանում ականավորված ավտոմեքենա է պայթեցրել

Դեկտեմբերի 13-ին մահապարտ-ահաբեկիչը ականավորված ավտոմեքենա է պայթեցրել Աֆղանստանում` Քանդահար նահանգում:

Ոստիկանության ներկայացուցիչների տվյալներով, ահաբեկչության արդյունքում զոհվել է երկու, վիրավորվել` 16 մարդ, որոնց թվում են ամերիկացի զինվորականներ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: