Համաշխարհային ինտելեկտուալ խաղերի առաջին տուրում Լևոն Արոնյանը կխաղա Ալեքսանդր Մորոզևիչի դեմ

Համաշխարհային ինտելեկտուալ խաղերի առաջին տուրում Լևոն Արոնյանը կխաղա Ալեքսանդր Մորոզևիչի դեմ

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Լևոն Արանյանը դեկտեմբերի 14-19-ը Պեկինում կայանալիք Համաշխարհային ինտելեկտուալ խաղերի արագ շախմատի առաջին տուրում կխաղա Ալեքսանդր Մորոզևիչի դեմ:

Այս տուրում կհանդիպեն նաև Սաերգեյ Կարյակինն ու Պյոտր Լեկոն, Ալեքսանդր Գրիշչուկը և Անիշ Գիրին, Բաադուր Ջոբավան և Գատա Կամսկին, Շահրիար Մամեդյարովը և Ֆրեսինե Լաուրենը, Վիորել Բոլգանը և Հիկարու Նակամուրան, Թեյմուր Ռաջաբովը և Վան Հաոն, ինչպես նաև Դինգ Լիրենը և Վասիլի Իվանչուկը:

Խաղերի շրջանակներում կկայանան արագ, բլից և կույր շախմատի երեք մրցաշարեր: Մրցաշարերում հանդես կգա աշխարհի 16 ուժեղագույն շախմատիստներ:

Իսկ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը կանանց մրցաշարում կհանդիպի Ալեքսանդրա Կոստենյուկի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---