Սիրիայի ՆԳ նախարարը վիրավորվել է Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության ընթացքում

Սիրիայի ՆԳ նախարարը վիրավորվել է Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության ընթացքում

PanARMENIAN.Net - Սիրիայի ՆԳ նախարար Մուհամմեդ Իբրահհիմ աշ-Շաարը վիրավորվել է եռակի ահաբեկչության արդյունքում, որը նախօրեին տեղի էր ունեցել Դամասկոսում, հաղորդում է MIGnews-ը` հղելով France Press-ին:

Ինչպես հաղորդվում է, նախարարի ուսը վիրավորվել է, երբ փլուզվել է նրա աշխատասենյակի առաստաղը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Շաարը վիրավորվում է ահաբեկչության արդյունքում: Նման դեպք արդեն պատահել է այս տարվա հուլիսին:

Երեկվա ահաբեկչության արդյունքում զոհվել է 9, վիրավորվել` 23 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---