«Դհեբհատ ան-Նուսրան» իր վրա է վերցրել սիրիական ՆԳՆ շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը

«Դհեբհատ ան-Նուսրան» իր վրա է վերցրել սիրիական ՆԳՆ շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - Սիրիական ընդդիմադիր «Դհեբհատ ան-Նուսրա» խմբավորումը, որը 3 օր առաջ ԱՄՆ իշխանությունների կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն, հինգշաբթի օրը իր վրա է վերցրել նախօրեին սիրիական ՆԳՆ շենքի մոտ տեղի որոտացած պայթյունի պատասխանատվությունը: Հիշեցնենք, որ պայթյունի արդյունքում զոհվել է 7 մարդ:

Պայթյունների արդյունքում տուժել է նաև ՆԳ նախարար Մոհամմեդ աշ-Շաարը: Խմբավորումը Twitter միկրոբլոգում հայտարարել է, որ ահաբեկչություններն իրականացվել են խմբավորման անդամ հանդիսացող մահապարտների կողմից, փոխանցթում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---