14 դեկտեմբերի 2012 - 10:12 AMT
«Հրապարակ». Վարչապետը հորդորել է կոռեկտ արտահայտվել Ծառուկյանի մասին

«Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու մասին լուրերը փոխել են Տիգրան Սարգսյանի վերաբերմունքը իր պաշտոնանկությունը պահանջող Ծառուկյանի նկատմամբ: ԱՄՆ Հարվարդի համալսարանում դասախոսությունից հետո ուսանողներից մեկը հեգնել է, թե Գագիկ Ծառուկյանը վարչապետ կամ նախագահ դառնալուց հետո արդյո՞ք կկարողանա ԱՄՆ այցելության ժամանակ դասախոսությամբ հանդես գալ: Տիգրան Սարգսյանը հորդորել է ուսանողներին կոռեկտ արտահայտվել իր գործընկերների մասին»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում. «Ինչ խոսք, Տիգրան Սարգսյան վարչապետի միակ ընդունակությունն էլ դասախոսություններ կարդալն է: Ի դեպ, ուշ երեկոյան իմացանք, որ ՀՀ վարչապետին ընդունել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը»: