14 դեկտեմբերի 2012 - 10:47 AMT
Բռնցքամարտիկ Արմեն Սիմոնյանը դուրս է եկել ԵԱ հաջորդ փուլ

Հայ բռնցքամարտիկ Արմեն Սիմոնյանը մինչև 23 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում +91կգ քաշային կարգում դուրս է եկել հաջորդ փուլ: Նրա մրցակիցն էր Գաբոր Օրբանը (Հունգարիա): Մենամարտի առաջին փուլում մրցավարը կանգնեցրել է այն, քանի որ հունգարացի բռնցքամարտիկը չի կարողացել շարունակել:

Հաղթող է դարձել Սիմոնյանը:

Դեկտեմբերի 14-ին Կալինինգրադում, որտեղ անցկացվում են ԵԱ մենամարտերը, Հայաստանի մարզիկներից հանդես կգան երեքը:

Կորյուն Սողոմոնյանի (49 ք/կ) մրցակիցն է լինելու Իշտվան Լակատոսը(Հունգարիա), Արթուր Քիրաջյանինը (64 ք/կ)` Էվալդաս Պետրաուսկասը (Լիտվա), իսկ Նարեկ Աբգարյանինը (52 ք/կ)` Ստեֆան Իվանովը (Բուլղարիա):

Առաջնության արդյունքում կընտրվեն 2013թ Կազանում կայանալիք Ունիվերսիադայի մասնակիցները, ինչպես նաև պաշտոնապես կմեկնարկի Եվրոպայի բռնցքամարտիկների նախաօլիմպիական նախապատրաստման շրջանը: