14 դեկտեմբերի 2012 - 11:58 AMT
Յուրա Մովսիսյան. Իմ երազանքը Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը մասնակցելն է

«Այժմ չէի ցանկանա խոսել այն մասին, թե ում հետ էին բանակցություններ տարվում և որտեղ ես կարող էին հայտնվել:

Ամենակարևորն այժմ այն է, որ ես «Սպարտակի» խաղացող եմ: Սա իսկապես մեծ ակումբ է` աշխարհի լավագույն երկրպագուներով: Ակումբը պատմություն ունի, հրաշալի ավանդույթներ, սակայն վերջերս ոչ մի մրցաշարում չի հաղթում: Ես այստեղ եմ հենց նրա համար, որպեսզի իմ գոլերով և խաղով հաղթանակներ և մրցանակներ բերեմ այս ակումբին»,- rg.ru-ին խոստովանել է Հայաստանի հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Նա խոստովանել է, որ որոշ ֆուտբոլիստներ ավելի դանդաղ են հարմարվում նոր թիմերին, ոմանք` ավելի արագ: Նա համոզված է, որ կկարողանա արագ հարմարվել «Սպարտակի» պայմաններին:

Նա կարծում է, որ «Սպարտակը» մեծ թիմ է, որը Ռուսաստանի առաջնությունում հաղթելու առումով, ռեկորդակիր է:

Մովսիսյանն ընդգծել է, որ թիմի լեգենդ է իր հայրենակից Նիկիտա Սիմոնյանը` մի մարդ, ումով նա հիանում է:

Մովսիսյանը հավելել է նաև, որ դեռևս վաղ է խոսել այն մասին, արդյոք կկարողանա Հայաստանի հավաքականը դուրս գալ ԱԱ-2014-ի եզրափակիչ, քանի որ միևնույն խմբում են Չեխիայի, Դանիայի, Իտալիայի հավաքականները:

Հայաստանի հավաքականը դեռ շատ երիտասարդ է և Մովսիսյանի կարծիքով, եթե Բրազիլիայի աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու համար թիմին հրաշք է պետք, ապա 2016թ Եվրոպայի առաջնությունում իրապես կարող են հաջողության հավակնել:

Ֆուտոբլիստը ասել է, որ իր երազանքն է Հայաստանի հավաքականի կազմում մսանակցել աշխարհի առաջնությունը և արժանի կերպով հանդես գալ և անել այնպես, որպեսզի Հայաստանի մասին իմանա ամբողջ աշխարհը: