14 դեկտեմբերի 2012 - 13:32 AMT
Հոլիվուդի «Փառքի ճեմուղում» բացվել է Հյու Ջեքմանի աստղը

Հոլիվուդի «Փառքի ճեմուղում» բացել են ավստրալացի դերասան Հյու Ջեքմանի անվանական աստղը, ուրբաթ օրը հաղորդում է Digital Spy պարբերականը: Նրա աստղը դարձել է 2487-րդը «Փառքի ճեմուղու» գոյության ողջ ընթացքում և գտնվում է մադամ Տյուսսոյի թանգարանի դիմաց, որտեղ կանգնած է Ռոսոմախայի կերպարում դերասանի մոմե արձանը:

Ջեքմանի հետ աստղի բացման արարողությանը ներկա են եղել նրա կինը և երկու երեխաները:

Հյու Մայքլ Ջեքմանը (ծնվ. 1968 թ.-ի հոկտեմբերի 12-ին) ավստրալացի դերասան և պրոդյուսեր է, որը զբաղված է ֆիլմերում, երաժշտական բեմադրություններում և հեռուստատեսությունում: Հյու Ջեքմանը ճանաչում է ձեռք բերել իր վառ հերոսների կերպարներով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Իքս մարդիկ» ֆանտաստիկ ժանրի ֆիլմաշարը, «Վան Հելսինգ» ֆիլմը, «Կենդանի պողպատ» ֆանտաստիկ դրաման, «Հեղինակություն» թրիլերը և«Քեյթը և Լեոն» ռոմանտիկ կատակերգությունը: