Ռադոսլավ Սիկորսկի. Նախագահական ընտրությունները Հայաստանի համար բացառիկ կարևոր նշանակություն ունեն

Ռադոսլավ Սիկորսկի. Նախագահական ընտրությունները Հայաստանի համար բացառիկ կարևոր նշանակություն ունեն

PanARMENIAN.Net - Գալիք նախագահական ընտրությունները Հայաստանի համար բացառիկ կարևոր նշանակություն ունեն: Այդ մասին այսօր Հայաստանի, Բուլղարիայի և Շվեդիայի արտգործնախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:

Նա ընդգծեց, որ Հայաստանի նախագահական ընտրություններն այնքան լավ պետք է անցնեն, որ բացառվի մեղադրանքների անգամ ամենաչնչին հնարավորությունը: «Սա հաջորդ տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին ընդառաջ կարևոր քայլ է»,- ասաց նա:

7  14.12.12 - ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Լեհաստանի Հանրապետության արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկիի, Շվեդայի Թագավորության արտգործնախարար Կարլ Բիլդտի, Բուլղարիայի Հանրապետության արտգործնախարար Նիկոլայ Մլադենովի համատեղ մամուլի ասուլիսը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---