14 դեկտեմբերի 2012 - 15:08 AMT
Հայաստանի գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 14-ին` ժամը 10:00-ի դրությամբ, hանրապետության գրեթե ողջ տարածքում` Աշոցքում, Տաշիրում, Ստեփանավանում, Գյումրիում, Սպիտակում,Վանաձորում, Արթիկում, Արագածում, Ապարանում, Մարալիկում, Կոտայքում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանում, Տավուշում, Ճամբարակում, Գավառում, Մարտունիում, Վարդենիսում, ձյան տեղումներ են: Արարատում` Տիգրանաշենի հատվածում, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին անհրաժեշտության դեպքում իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Այդ մասին հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը և վարորդներին խորհուրդ տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: