14 դեկտեմբերի 2012 - 16:02 AMT
ԿԺԴՀ ղեկավարը դարձել է «տարվա մարդը» Time-ի վարկածով

Ամերիկյան Time հանդեսի ընթերցողների մեծամասնությունն օնլայն հարցման ընթացքում «Տարվա մարդ» է ընտրել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինին:

Պարբերականը պաշտոնապես այդ տիտղոսը հյուսիսկորեացի ղեկավարին կամ մեկ ուրիշին կշնորհի հաջորդ շաբաթ: Time-ի ընթերցողների կարծիքների հիման վրա կազմված վարկանիշում ԿԺԴՀ առաջնորդը հաղթել է ձայների մեծ առավելությամբ: Նրա օգտին քվեարկել է մոտ 5.6 մլն մարդ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: