14 դեկտեմբերի 2012 - 16:07 AMT
Իրանը թույլ չի տվել ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներին այցելել Փարչին

Իրանը թույլ չի տվել ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներին այցելել Փարչին, որտեղ գտնվում է Իրանի ռազմական զորավարժարանը: Այդ մասին հայտնել է գործակալության երաշխիքների հարցով գլխավոր տնօրենի տեղակալ Հերման Նակարթսը՝ վերադառնալով Իրանից:

«Այս անգամ մեզ թույլ չտվեցին այցելել Փարչին: Սակայն, մենք հուսով ենք, որ կհասնենք դրան համաձայնագիրը կնքելուց հետո»,-մեջբերում է նրա խոսքը ՄԱԳԱՏԷ-ի մամլո ծառայությունը:

Փորձագետները ձգտում էին ստուգել արևմտյան հետախուզական ծառայությունների չհաստատված տվյալները միջուկային փորձարկումների մասին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: