11 հունիսի 2005 - 10:08 AMT
ԱՄՆ ՎԻՐՋԻՆԻԱ ՆԱՀԱՆԳՈՒՄ ՀՈՒՆԻՍԻ 4-Ը ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐ
Անցյալ շաբաթ ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքի քաղաքային իշխանությունների որոշմամբ հունիսի 4-ը հայտարարվել է Հայաստանի օր: Այդ մասին հայտնել է քաղաքապետ Ուիլյամ Յուլը Ալեքսանդրիայում կայացած Հայկական փառատոնի օրը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Մայրաքաղաք Վաշինգտոնին մերձակա Ալեքսանդրիա քաղաքը քույրացած է հայկական Գյումրի հետ: Փառատոնը կազմակերպվել էր քույր քաղաքների եւ Ալեքսանդրիայի քաղաքապետարանի կողմից` ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության աջակցությամբ: Փառատոնին ներկայացվել են հայկական երաժշտությունն ու պարը, մատուցվել հայկական խոհանոցի ուտեստներ: