14 դեկտեմբերի 2012 - 17:20 AMT
Հետխորհրդային տարածքը առաջնային կդառնա ՌԴ արտաքին քաղաքականության համար

Հետխորհրդային տարածքը առաջնային կդառնա ՌԴ արտաքին քաղաքականության համար: Այս մասին ասվում է ՌԴ նախագահի կարգադրությամբ ԱԳՆ մշակած հայեցակարգում: Փաստաթղթում թեզ կա այն մասին, որ Ռուսաստանը շրջապատող աշխարհը չափազանց անկայուն է, և բազում խնդիրների պատճառը այլ պետությունների ներքին գործերին միջամտելու Արևմուտքի փորձերն են, գրում է «Կոմերսանտը»:

ԱԳՆ մշակած հայեցակարգի հեղինակները Ռուսաստանին «հավասարակշռող գործոնի դեր են» վերապահում միջազգային գործերում ու քաղաքակրթության զարգացման գործում»:

Ռուսաստանը պետք է իր շուրջը միավորի հետխորհրդային տարածքը, իսկ հետո արդեն լուծի ԵՄ հետ հարաբերությունների հարցը:

Մասնավորապես, Ռուսաստանը պետք է նպաստի համաշխարհային տնտեսության փրկությանը, ինչպես նաև թույլ չտա, որ Արևմուտքը միջամտի այլ երկրների ներքին գործերին, այդ թվում հակազդելով այդ նպատակների համար ինտերնետ տեխնոլոգիաների կիրառմանը: