14 դեկտեմբերի 2012 - 17:09 AMT
Համալիրի սահադաշտը կբացվի ամենաուշը դեկտեմբերի 24-ին

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտը կբացվի ամենաուշը դեկտեմբերի 24-ին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց սահադաշտի կազմակերպման նպատակով ամեն տարի համալիրի տարածքը վարձակալող «Golden Globe» ընկերության տնօրեն Դավիթ Մուրադյանը: «Սահադաշտի բացման համար ամեն ինչ պատրաստ է, պարզապես դեկտեմբերի 22-ին մարզադահլիճում միջոցառում կա: Ուստի այդ միջոցառումից հետո` ամենաուշը դեկտեմբերի 24-ին, սահադաշտը բաց կլինի բոլորի համար»,- նշեց նա:

Մուրադյանը հավելեց, որ սահադաշտի աշխատանքային ժամերն ու մուտքի արժեքը նախորդ տարվա համեմատ չեն փոխվելու. սահադաշտը կաշխատի ամեն օր` ժամը 12:00-24:00, ընդմիջումը` ժամը 17:00-18:00, իսկ մուտքի արժեքը կկազմի 2000 դրամ: