14 դեկտեմբերի 2012 - 18:13 AMT
ՌԴ ԱԳՆ. Patriot ԶՀՀ տեղակայումը թուրք-սիրիական սահմանին լարվածություն է առաջացնում

Patriot զենիթահրթիռային համակարգերի տեղակայումը թուրք-սիրիական սահմանին չի նպաստում խնդրի քաղաքական կարգավորմանը, հակառակը լարվածության տարր է մտցնում, ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Լուկաշևիչը հիշեցրել է Թուրքիայի ու Սիրիայի միջև արտակարգ իրավիճակների համար ուղիղ կապ հաստատելու ՌԴ նախաձեռնության մասին՝ նշելով, որ սիրիական կողմը տվել է իր համաձայնությունը, իսկ թուրքականը՝ ոչ: