14 դեկտեմբերի 2012 - 17:41 AMT
ԽՍՀՄ նախկին երկրների կոմկուսները միասնական քաղաքական կազմակերպություն կստեղծեն Եվրասիական տարածքում

Եվրասիական ինտեգրման գործում շուտափույթ արդյունքների հասնելու համար նախկին ԽՍՀՄ երկրների կոմկուսների միությունը (ԽՍՀՄ ԿԿՄ) որոշել է ձեռնամուխ լինել միասնական քաղաքական կազմակերպության ստեղծմանը Եվրասիական տարածքում:

Այդ մասին ասվում է նախկին ԽՍՀՄ երկրների կոմկուսների միության (ԽՍՀՄ ԿԿՄ) որոշման մեջ, որն ընդունվել է Քիշնևում՝ հետխորհրդային տարածքի կոմկուսների ներկայացուցիչների հանդիպմանը:

Որոշման մեջ մասնավորապես ասվում է, որ անդամ բոլոր կուսակցությունների գլխավոր խնդիրը պետք է լինի «ակտիվ մասնակցությունն ինստեգրացիոն գործընթացներին», իսկ գլխավոր ուղղությունը՝ «Մաքսային միության զարգացումն ու հզորացումը՝ հետխորհրդային տարածքի բոլոր պետությունների անդամակցությամբ»:

Քիշնևում ԽՍՀՄ ԿԿՄ նիստին մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Մերձդնեստրի, Ուկրաինայի, Հարավային Օսեթիայի ոը ՌԴ ներկայացուցիչները, հայտնում է omg.md-ը: