14 դեկտեմբերի 2012 - 18:19 AMT
Եգիպտոսում անցնում են նոր սահմանադրության կողմնակիցների և հակառակորդների ցույցերը

Եգիպտոսում անցնում են նոր սահմանադրության կողմնակիցների և հակառակորդների ցույցերը, հայտնում են էլեկտրոնային ԶԼՄ-ները:

Կահիրեում ընդդիմադիրները հանրահավաք են անում Թահրիր հրապարակում: Մուրսիի կողմնակիցները հավաքվել են նախագահի նստավայրի մոտ գտնվող մզկիթի հարևանությամբ:

Ընդդիմությունը նաև երթ է կազմակերպել դեպի նախագահի նստավայր: Համալիրի մոտակայքում դիրքավորվել է ծանր զրահատեխնիկան:

Ալեքսանդրիայում բախումներ են տեղի ունեցել սահմանադրության կողմնակիցների ու հակառակորդների միջև:

Հանրաքվեն նշանակված է դեկտեմբերի 15-ին, հայտնում է «Ռոսբալտը»: