14 դեկտեմբերի 2012 - 18:32 AMT
ՀՀ ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում դեկտեմբերի 10-14 բանկերի կողմից գնվել է 96,782,669 ԱՄՆ դոլար 406.02 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 105,727,526 ԱՄՆ դոլար 407.12 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 14,260,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 3,750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.79 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Դեկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 62.8 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: