ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործընթացին14 դեկտեմբերի 2012 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների, աշխատանքի գծով փոխտեղակալ Թոմաս Մելիային: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց վերջին տարիներին նոր մակարդակի բարձրացած հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը և գոհունակություն հայտնեց Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին Միացյալ Նահանգների աջակցության համար, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշեց, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործընթացին։ Նախարար Նալբանդյանը և պետքարտուղարի փոխտեղակալ Մելիան անդրադարձան Դուբլինում անցած շաբաթ կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի արդյունքներին, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում իրականացվող բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրքավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի շուրջ, անդրադարձան կայանալիք նախագահական ընտրություններին։ Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |