14 դեկտեմբերի 2012 - 18:17 AMT
Ոստիկանությունը չի հաստատում, որ բուսաբանական այգում հայտնաբերված դին ՊՆ աշխատակցինն է

Բուսաբանական այգու տարածքում այսօր դի է հայտնաբերվել: Ոստիկանության լրատվական ծառայութունից PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին, որ մահացածը 1973 թվականին ծնված Է.Հովակիմյանն է: Նրա ՊՆ աշխատակից լինելու տեղեկույթյունը չհաստատեցին: Հանգամանքները պարզվում են: