14 դեկտեմբերի 2012 - 18:40 AMT
Սփյուքահայ ուսանողներն ինքնազարգացման դասընթացի են մասնակցել

Այսօր ավարտվել է Սփյուքահայ ուսանողների խորհրդի հոգեբանական ակումբի «Ճանապարհորդություն դեպի ԵՍ» ինքնազարգացման դասընթացները: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկանում են խորհրդից:

Դասընթացը անցկացվում էր հատուկ մշակված ծրագրով, նպատակ ուներ բարձրացնել մասնակիցների ինքնագնահատականը, ինքնաճանաչումը, ինքնակարգավորումը, ինքնավստահությունը և նպաստել սփյուռռքահայ երիտասարդների հարմարմանը: Դասընթացին մասնակցում էին երիտսարդներ` Սիրիայից, Իրանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և Հայաստանից: Դասընթացը զուգահեռաբար իրականացվում էր երկու խմբում՝ շաբաթական մեկ անգամ: Երեք ամիս շարունակ երիտասարդները հավաքվում էին` շարունակելու իրենց ճնապարհորդությունը: Փակմանը ներկա էր Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը նշել է. «Սփյուռքահայ երիտասարդների համար այսպիսի դասընթացներին մասնակցելը կրկնակի կարևոր է: Նախ այն պատճառով, որ հնարավորություն է տալիս հեշտությամբ հարմարվել նոր միջավայրին ու արագորեն ինտեգրվել հայաստանյան կյանքին, իսկ մյուս կողմից խմբային ջերմ մթնոլորտը որոշակիորեն լրացնում է ընտանիքից ու հարազատներից հեռու գտնվելը»: