14 դեկտեմբերի 2012 - 19:55 AMT
Ներքին ընդդիմության ներկայուցիչ. Սիրիական ճգնաժամի զոհ է դարձել արդեն 30 հազար մարդ

Սիրիական ճգնաժամի զոհ է դարձել արդեն 30 հազար մարդ, պատճառված վնասը գնահատվում է մոտ 40 մլրդ դոլար: Այս տվյալները ներկայացրել է ներքին կոալիցիայի ներկայացուցիչ Քադրի Ջամիլը, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Սիրիայում իրավիճակը շատ բարդ է, տառապում են մարդիկ և կարևոր չէ, թե ում կողմից են նրանք»,-ասել է նա: