14 դեկտեմբերի 2012 - 20:07 AMT
Կառավարական ուժերի և գրոհայինների միջև կատաղի բախումներ են ընթանում Դամասկոսի հարավային ծայրամասերում

Դամասկոսի հարավային ծայրամասերում կատաղի բախումներ են տեղի ունենում սիրիական կառավարական կանոնավոր բանակի և զինված գրոհայինների խմբավորումների միջև: Ինչպես հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը, «ապստամբները» կրկին հայտնվել են պաղեստինյան Յարմուկ ճամբարի շրջանում, ինչպես նաև մի շարք ծայրամասային թաղամասերում:

Բանակային ստորաբաժանումները հետապնդում են գրոհայինններին Էլ-Հուջեյրայում և Դիյաբիիում, ինչպես նաև դեպի օդանավակայան տանող ավտոմայրուղու «կանաչ գոտու» շուրջ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: