13 հունիսի 2005 - 10:06 AMT
ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՈՂՄԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՂԹԱՀԱՐԵՆ ՆԵՐՔԻՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հունիսի 12-ին Երեւանի «Մարիոտ-Արմենիա» հյուրանոցում տեղի է ունեցել Թուրհան Չյոմեզի գլխավորած Թուրքիայի խորհրդարանի իշխող կուսակցության պատվիրակության եւ Դաշնակցության Հայ Դատի բյուրոյի հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հանդիպումը: Հանդիպմանը նաեւ ներկա են գտնվել Սեւծովյան տնտեսական համագործակցության բիզնես- խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ Սամսոն Օզարարատը եւ Չյոմեզի աշխատակիցները: Քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր: Կ.Մանոյանը, մասնավորապես, նշել է, որ երկխոսությունը պետք է անկեղծ լինի, իսկ դրա համար կողմերը պետք է առաջին հերթին հաղթահարեն ներքին տարաձայնությունները: Մինչդեռ, փաստերը վկայում են, որ Թուրքիայում դեռեւս չի ձեւավորվել ներքին քննարկման համար անհրաժեշտ մթնոլորտը: Հանդիպման ավարտին տեղի է ունեցել ճեպազրույց Երեւան ժամանած թուրք լրագրողների համար, որի ժամանակ Կ.Մանոյանը կարեւորել է մամուլի դերը հայ-թուրքկան հարաբերությունների նորմալացման գործում, հաղորդում է «Երկիր» թերթը: