Մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ավիաբազան

Մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ավիաբազան

PanARMENIAN.Net - Աֆղանստանի հարավային Քանդահար քաղաքում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ՆԱՏՕ-ի ավիաբազան, հաղորդում է MIGnews-ը: Ֆրանս Պրեսսի տվյալներով, պայթյունի արդյունքում զոհվել է մեկ ամերիկացի զինծառայող և երկու խաղաղ բնակիչ:

Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտայի` ավիաբազա կատարած այցից մի քանի ժամ անց: Սակայն նշվում է, որ միջադեպն այցի հետ կապված չէ:

Պայթյունի համար պատասխանատվությունը իրենց վրա են վերցրել «Թալիբան» շարժման գրոհայինները: Մահապարտը ավիաբազային է մոտեցրել ավտոմեքենա, որում պայթուցիկ է եղել և պայթեցրել է այն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---