Ամերիկյան դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել

Ամերիկյան դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը Նյու Յորքից 130կմ դեպի հյուսիս-արևելք տեղակայված ամերիկյան Նյութաուն քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, վիրավորվել է մի քանի մարդ: Ըստ նախնական տեղեկատվության, հրաձգությունը սկսել են երկու մարդիկ: Նրանցից մեկը մահացել է, մյուսն առայժմ ձերբակալված չէ:

Դպրոցում, ընդհանուր առմամբ, սովորում է 625 երեխա:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ստորաբաժանումներ, քաղաքի բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները փակ են, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը;

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---