Կարզայն ու Օբաման պատրաստվում են հաջորդ ամիս քննարկել Աֆղանստանում տիրող իրավիճակը

Կարզայն ու Օբաման պատրաստվում են հաջորդ ամիս քննարկել Աֆղանստանում տիրող իրավիճակը

PanARMENIAN.Net - Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը ընդունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերը` հաջորդ ամիս քննարկելու Աֆղանստանում տիրող իրավիճակը:

ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ Քաբուլում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Կարզայը հայտարարել է, որ մտադիր է Օբամայի հետ քննարկել ամերիկյան զինծառայողների քանակը, որոնք 2014-ից հետո կմնան Աֆղանստանի տարածքում: Լեոն Պանետտան հաղորդել է, որ ամենայն հավանականությամբ, երկու նախագահների հանդիպումը տեղի կունենա հունվարի 7-ին: Այս մասին հաղորդում է IRIB-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---