Զոհրաբյան. Բաքվում ավելի լուրջ խնդիրներ կան, քան Մինսկում, բայց Բաքուն «Եվրանեսթի» անդամ է, Մինսկը՝ ոչ

Զոհրաբյան. Բաքվում ավելի լուրջ խնդիրներ կան, քան Մինսկում, բայց Բաքուն «Եվրանեսթի» անդամ է, Մինսկը՝ ոչ

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանում փետրվարին դարձյալ կքննարկվի Եվրանեսթի կառույցներին Բելառուսի ինտեգրման հարցը: Այս մասին ասաց այդ կազմակերպությունում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: «Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի Բելառուսի և ԵՄ-ի միջև երկխոսությունը չընդհատվի: Ես հույս ունեմ, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, որ կան Բելառուսում, շատ շուտով կլուծվեն: Ես՝ որպես պատգամավոր շատ եմ ցանկանում, որ Բելառուսը դառնա Եվրանեսթի լիիրավ անդամ: Դրա համար մենք բոլորս պետք է ներդնենք մեր ջանքները»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Նա հույս հայտնեց, որ փետրվարին ԵԽ-ում կկարողանա դրական իմպուլսներ հաղորդել: Դեսպանը շնորհակալություն հայտնելով՝ Նաիրա Զոհրաբյանին ասաց, որ եթե նման օբյեկտիվ գնահատական տան բոլոր պատգամավորները, ապա Բելառուսը արդեն վաղը կհայտնվի Եվրանեսթում: Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին նկատեց, որ ներքին ավելի բարդ խնդիրներ կան Ադրբեջանում, բայց դրանք հաշվի չեն առնում ևԱդրբեջանը Եվրանեսթի անդամ է: «Ադրբեջանը բոլոր առումներով զիջում է ցանկացած երկրի, սակայն պահում են Եվրանեսթի լիիրավ անդամ»,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---