Վիդեոպրեմիերա. Սիրուշո - «ՊռեԳոմեշ» (վիդեո)

Վիդեոպրեմիերա. Սիրուշո - «ՊռեԳոմեշ»

PanARMENIAN.Net - Երգչուհի Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» նոր երգի տեսահոլովակն արդեն հասանելի է համացանցում: Ինչպես նշում է ինքը` երգչուհին, նոր երգը ոգեշնչված է Կոմիտասի «Լոռվա Գութաներգից»:

Իր ֆեյսբուքյան էջում Սիրուշոն երգի վերաբերյալ գրում է. «Լոռվա Գութաներգ»- ում նկարագրվում է, թե ինչպես է հողի մշակը իր երգով ոգևորում գոմեշին, գութանը կապած լծին հողն է հերկում: Այս թեման հայերի մեջ ունեցել է մեծ համարում, փառաբանվել ու գովերգվել հորովելներում և ժողովրդական այլ ստեղծագործություններում: Երգիս երաժշտությունը և ռիթմը աշխարհի այսօրվա զարկերակի և նեռվի արտահայտումն է: Որքան էլ մոտ լինեմ արմատներիս չեմ ուզում անտեսել այն ժամանակը և իրականությունը որի մեջ ապրում եմ: Եթե անգամ այն անվանենք ակումբային,պարային, ապա ես այսպիսին եմ պատկերացնում հայկական ակումբային երաժշտությունը, որ որքան էլ ժամանակակից լինի` հիմնված լինի հայկական հիմքերի վրա և ասելիք ունենա:

Երգի խոսքերն այս դեպքում ինձ համար հատկապես կարևոր էին, քանի որ ասելիք ունեի: Գոմեշը, որը խորհրդանիշ է աշխատասիրության, որը համառ և համբերատար իր ուսերին է կրել իր բեռը: Այսօր աշխարհը լի է վայրագությամբ, չարությամբ, արժեքներ ու արժանապատվություն կորցրած բազմերեսանի մարդկանցով: Իմ երգն իմ բողոքն է այս ամենի դեմ և գովաբանումն է այն մարդու, ով ազնիվ ու արդար է ինքն իր առջև ու իր քայլերի մեջ, ով ինչպես երգիս հերոսը լուռ և պատվով իր բեռն է տանում ու երբեք չի բողոքում ու չի հանձնվում. նա հերոս է…»:

Երաժշտության հեղինակը Սիրուշոն է, խոսքերի հեղինակը` Ավետ Բարսեղյանը:Տեսահոլովակի ռեժիսորն է Ժոռ Մելոյանը, օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---