15 դեկտեմբերի 2012 - 10:18 AMT
«168 ժամ». ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև նախընտրական և հետընտրական շրջանում համագործակցությունը բացառվում է

«168 ժամ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, անկախ այն հանգամանքից, թե ինչ դիֆերամբներ կձոնի Հայ ազգային կոնգրեսը «Բարգավաճ Հայաստանի» հասցեին, նախընտրական և հետընտրական շրջանում նրանց միջև որևէ համագործակցություն բացառվում է:

«Մեր հայտարարության մեջ հստակ գրված է, որ մենք չենք պաշտպանելու որևէ այլ թեկնածուի, ինչը նշանակում է, որ մենք ընտրություններում պահպանելու ենք չեզոքություն»,- թերթի հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամներից մեկը՝ առայժմ չցանկանալով այդ հայտարարությունն անել իր անունից: ԲՀԿ-ում հնարավոր են համարում համագործակցությունը ՀԱԿ-ի և խորհրդարանական այլ խմբակցությունների հետ՝ բացառապես խորհրդարանական մակարդակում: