15 դեկտեմբերի 2012 - 11:08 AMT
Եգիպտոսում մեկնարկել է նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի առաջին փուլը

Նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի առաջին փուլն է մեկնարկել այսօր Եգիպտոսում: Քաղաքացիները պետք է «այո» կամ «ոչ» ասեն երկրի հիմնական օրենքի նոր նախագծին:

Այսօր կարող են քվեարկել 10 նահանգներ, մոտ 26,6 մլն ընտրող:

Այս օրն երկրում հայտարարված է ոչ աշխատանքային:

Անվտանգության ապահովման համար գործարկվել են 380 հազար զինծառայող ու ոստիկան:

Ըստ տեղաբնակների վկայությունների, դեռ նախորդ ուրբաթ «Մահմեդական եղբայրների» ներկայացուցիչները շրջայց էին կատարում տներով մի շարք նահանգներում և 50 եգիպտական ֆունտ (մոտ 5 դոլար) արժողությամբ սննդամթերքի հավաքածուներ առաջարկում հանրաքվեին կողմ քվեարկելու համար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: