15 դեկտեմբերի 2012 - 11:28 AMT
ԱՄՆ-ում 4-օրյա սուգ է հայտարարվել Քոնեկտիկուտում զոհվածների հիշատակին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 14-ին 4-օրյա սուգ է հայտարարել նախօրեին Քոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության զոհերի հիշատակին: Ուսումական հաստատությունում բացված հրաձգության զոհ է դարձել 27 մարդ, այդ թվում առնվազն 20 երեխա:

Հանցագործությունը կատարել է 20-ամյա Ադամ Լենզան, զոհերի թվում է նաև նրա մայրը, որն ուսուցչուհի էր: Ըստ նախնական փորձաքննության, Լենզան ինքնասպան է եղել, դառնալով 28-րդ զոհը: Հայտնի է, որ նրա մոտ հայտնաբերված ատրճանակներից մեկը պատկանում էր նրա մորը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում ասվում էր, որ կրակողը աշակերտներից մեկի հայրն է եղել: Ասվում էր նաև, թե Լենզան սպանել է նաև իր հորը Նյու Ջերսիի նրա տանը, սակայն դա դեռ չի հաստատվել, հայտնում է ՌԲԿ-ն: