15 դեկտեմբերի 2012 - 11:31 AMT
5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի արևելքում

Դեկտեմբերի 15-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի արշիպելագի արևելքում, ցունամիի վտանգ չկա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Մոլուկյան կղզիների նահանգի արևելյան մասից 181 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևմուտք: Օջախը գտնվում էր ծովում 118 կմ խորության վրա: