Սերժ Սարգսյանը խոստանում է Հայաստանի շահերին համահունչ արտաքին քաղաքականություն

Սերժ Սարգսյանը խոստանում է Հայաստանի շահերին համահունչ արտաքին քաղաքականություն

PanARMENIAN.Net - Հայաստանի միջազգային ներգրավումն այսօր ավելի ընդգրկուն է, դինամիկ և փոխկապակցված: Այսօր ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի ժամանակ ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նկատեց, որ բազմակողմ և երկկողմ միջպետական համագործակցությունը զարգանում է և շարունակվում է դիվանագիտական հարաբերությունների գործընթացը:

Իր նախընտրական ծրագրում ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը կարևորեց Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը` հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին նոր թափ հաղորդելը, Հայաստանի քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն աշխարհի ցանկացած կետում և այլն:

«Մենք շարունակելու ենք մեր ավանդը ներդնել և նպաստել միջազգային հարաբերություններում դրական օրակարգ ձևավորող և մեր շահերին համահունչ բոլոր նախաձեռնությունների իրականացմանը», - ասաց Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---