Իրանի իշխանությունները հաջորդ նախագահական ընտրությունները նշանակել են 2013թ հունիսի 14-ին

Իրանի իշխանությունները հաջորդ նախագահական ընտրությունները նշանակել են 2013թ հունիսի 14-ին

PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները նշանակել են 11-րդ նախագահական ընտրությունների օրը: Քվեարկությունը կկայանա 2013թ հունիսի 14-ին, շաբաթ օրը հաղորդում է իրանական անգլալեզու Press TV հեռուստաալիքը` հղելով երկրի ՆԳ նախարար Մոսթաֆա Մոհամմեդ Նաջարին:

Նախարարի խոսքով, Նախագահական ընտրություններին զուգահեռ կկայանան երկրի 4-րդ քաղաքային խորհրդի ընտրությունները: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ԻԻՀ սահմանադրության համաձայն, նախագահը, ով երկրի փաստացի ղեկավարը չէ, ընտրվում է 4 տարով և այդ պաշտոնը 2 անգամից ավել զբաղեցնել չի կարող: Իրանի ղեկավարը ցմահ ընտրվող գերագույն առաջնորդն է: Այդ պաշտոնը ներկայումս զբաղեցնում է այաթոլլա Ալի Համենեին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---