
2012-ի դեկտեմբերի 14-ին Կիևում կայացել է «Ուկրաինայի հայերի միության» հասարակական կազմակերպությունների ասոցիացիայի ամենամյա համաժողովը, հաղորդում է Analitika.at.ua-ը:
Համաժողովին մասնակցել են ավելի քան 60 պատվիրակներ Ուկրաինայի բոլոր շրջաններից: Համաժողովի աշխատանքը ղեկավարել է ՈՒՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ՀԱԵ Ուկրաինական թեմի ղեկավար արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը, ընթերցվել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի ուղերձը:
Նիստին ամփոփվել են ՈՒՀՄ 2012-ի գործունեության արդյունքները, ներկայացվել են 2013-Ի պլանները:
Մասնավորապես, ՈՒՀՄ ղեկավարը նշել է, որ հաջորդ տարի կազմակերպությունը կշարունակի աշխատանքը հետևյալ ուղղություններով՝ ուկրաինական հասարակությունում հայերի ինտեգրացում և ազգային ինքնության պահպանման նպատակով նրանց համախմբում, ինչպես նաև ՈՒՀՄ գործունեությունում հատուկ տեղ կզբաղեցնի միջազգային գործունեությունը և այն ամենը, ինչ կապված է հայ երիտասարդության հետ:
Համաժողովից հետո կայացել է հանդիսավոր ընդունելություն-համերգ՝ նվիրված 2012-ին ՈՒՀՄ գործունեության արդյունքների ամփոփմանը: