16 դեկտեմբերի 2012 - 17:15 AMT
Ժերար Դեպարդյեն նեղացել է Ֆրանսիայի վարչապետից և հրաժարվել երկրի քաղաքացիությունից

Նշանավոր դերասան Ժերար Դեպարդյեն Ֆրանսիայի վարչապետ Ժան Մարկ Էյրոյին ուղղված բաց նամակում հաղորդել է, որ հրաժարվում է քաղաքացիությունից՝ վարչապետի կողմից վիրավորական խոսքերից հետո:

Ժան Մարկ Էյրոն «խղճուկ» է անվանել Դեպարդյեի որոշումը Ֆրանսիայից Բելգիա տեղափոխվելու մասին՝ բարձր հարկերից խուսափելու համար: «Ես չեմ խնդրում արդարացնել իմ արարքը, բայց գոնե հարգեք այն: Երկիրը լքածներից ոչ մեկին այդպես չեն վիրավորել, ինչպես ինձ»,- ասել է դերասանն իր ուղերձում՝ հրապարակված Journal du dimanche թերթում:

«Ես հանձնում եմ Ձեզ իմ անձնագիրը և սոցիալական ապահովագրության համարը: Մենք այլևս ընդհանուր հայրենիք չունենք: Ես իսկական եվրոպացի եմ և աշխարհի քաղաքացի, ինչպես ինձ սովորեցրել է իմ հայրը»,- ասել է նա: