ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Սիրիայում բռնության ավելացմամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Սիրիայում բռնության ավելացմամբ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը անհանգստացած է վերջին օրերս Սիրիայում գնալով ավելացող բռնությամբ: Նրա պաշտոնական ներկայացուցչի տարածած հաղորդագրությունում հատուկ անհանգստություն է արտահայտվում Ակրաբ գյուղի խաղաղ բնակիչների զանգվածային սպանության, պաղեստինցի փախստականների Յարմուկ ճամբարում ընթացող մարտերի, ինչպես նաև կառավարության կողմից ապստամբների դեմ հեռահար հրթիռների կիրառման վերաբերյալ լուրերի կապակցությամբ:

Պան Գի Մունը շնորհակալություն է հայտնել Սիրիայի հարևան պետություններին` փախստականներին ընդունելու համար, ինչպես նաև կոչ է արել իշխանություններին ավելի ակտիվորեն աջակցել ՄԱԿ-ի հումանիտար ջանքերին: Տարբեր տվյալների համաձայն, կես միլիոն սիրիացիներ բռնությունից փրկվում են 4 հարևան պետությունների` Իրաքի, Հորդանանի, Լիբանանի և Թուրքիայի, տարածքում: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---