Փարիզի արվարձաններից մեկում կկայանա Աֆղանստանի ղեկավարության և «Թալիբան» շարժման հանդիպումը

Փարիզի արվարձաններից մեկում կկայանա Աֆղանստանի ղեկավարության և «Թալիբան» շարժման հանդիպումը

PanARMENIAN.Net - Աֆղանստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները և «Թալիբան» արմատական շարժման առաջնորդները մտադիր են բանակցություններ անցկացնել: Սպասվում է, որ դրանք այս շաբաթվա ընթացքում կկայանան Փարիզի արվարձաններից մեկում, հաղորդում է Reuters-ը: Տեղի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հաստատել է, որ նախօրեին հեռախոսազրույցում հաստատվել է Աֆղանստանի նախագահի պատվիրակության մասնակցությունը: Թալիբների հետ պայմանավորվածությունն ավելի վաղ էր կայացել: Սակայն «Թալիբանը» չի պատրաստվում մասնակցել որևէ քննարկման կամ որևէ պայմանավորվածության ընդունման:

Երկար ժամանակ է, ինչ կողմերը չեն կարողանում խաղաղ երկկողմ բանակցություններ սկսել: Միջոցառման մասնակիցները քսանն են. նրանք կհանդիպեն 2012թ դեկտեմբերի 20-23 ընկած ժամանակահատվածում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---