Բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանն ու Արամ Ավագյանը դուրս են եկել մինչև 23տ ԵԱ եզրափակիչ

Բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանն ու Արամ Ավագյանը դուրս են եկել մինչև 23տ ԵԱ եզրափակիչ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին Կալինինգրադում անցնում են մինչև 23տ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները:

Հայաստանի հավաքականից առաջինը ռինգ դուրս եկավ պատանեկան ԱԱ հաղթող Կորյուն Սողոմոնյանը(49կգ ք/կ): Հայ մարզիկը հաղթեց Վասիլի Եգորովին Ռուսաստանից 15:12 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Երկրորդ հաղթանակը տարավ Արամ Ավագյանը (56կգ ք/կ), որն ուժեղ գտնվեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևից: Ավագյանը հաղթեց 18:15 հաշվով և նույնպես կպայքարի ոսկե մեդալի համար:

Երեկոյան մրցախաղում Հայաստանը կներկայացնի Նարեկ Աբգարյանը (52կգ ք/կ), որի մրցակիցը կլինի Վասիլի Վետկինը Ռուսաստանից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---