17 դեկտեմբերի 2012 - 15:45 AMT
Իրաքում տեղի է ունեցել ահաբեկչությունների շարք, կան զոհեր

Երկուշաբթի օրը Իրաքի տարբեր շրջաններում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի զոհ է դարձել է առնվազն 25 հոգի, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը` մեջբերելով տեղի իշխանություններին:

Ահաբեկչությունների զոհ են դարձել զինծառայողներ, անվտանգության ծառայության ներկայացուցիչների և խաղաղ բնակիչներ: Մասնավորապես, Մոսուլ քաղաքում մի քանի պայթյունների արդյունքում մահացել է 7, վիրավորվել 12 հոգի: Ալ Բուսլաիբի և Բակուբա բնակավայրերում պայթյունները խլել են առնվազն չորս մարդու կյանք: