Լևոն Արոնյանը Համաշխարհային ինտելեկտուալ խաղերի բլիցում կիսել է 3-5 տեղերը

Լևոն Արոնյանը Համաշխարհային ինտելեկտուալ խաղերի բլիցում կիսել է 3-5 տեղերը

PanARMENIAN.Net - Պեկինում ընթացող Համաշխարհային ինտելեկտուալ խաղերում ավարտվել են շախմատի բլից պարտիաները:Լևոն Արոնյանը 9-15 տուրերում երեք անգամ հաղթանակ է տարել, երեք անգամ ոչ ոքի է խաղացել և միայն մեկ պարտություն է կրել:

Արոնյանը վաստակել է 9 միավոր և կիսել է 3-5 տեղերը:

Կանանց պայքարում Էլինա Դանիելյանը 6 միավորով կիսել է 12-14 տեղերը:

Դեկտեմբերի 18-ին և 19-ին Պեկինում տեղի կունենան կույր շախմատի պարտիաները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---