ԵՏՀ և Հայաստանի կառավարության միջև փոխգործակցության մասին փաստաթուղթը ծրագրվում է ստորագրել 2013-ի սկզբին

ԵՏՀ և Հայաստանի կառավարության միջև փոխգործակցության մասին փաստաթուղթը ծրագրվում է ստորագրել 2013-ի սկզբին

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաջողությամբ փոխգործակցում է Ուկրաինայի և Հայաստանի հետ: Այդ մասին այսօր լրագրողներին հաղորդել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:

Ներկա պահին պատրաստվում է փաստաթուղթ ԵՏՀ և ՀՀ կառավարության միջև փոխգործակցության մասին: Այն պլանավորվում է ստորագրել գալիք տարվա սկզբին: «Հայաստանի համար երկրի զարգացման եվրոպական վեկտորն ակնհայտ է»,- ասել է Խրիստենկոն:

Նա նաև հիշեցրել է, որ սեպտեմբերի կեսին Ուկրաինայի կառավարության հետ ստորագրվել են երկու փաստաթղթեր, որոնք սահմանում են այդ երկրների և Մաքսային միության միջև առևտրի և տեխնիկական կարգավորման ոլորտում համակարգված երկխոսությունը: «Ուկրաինայի հետ երկխոսության կազմակերպումը չափազանց կարևոր է, քանի որ նա խոշորագույն առևտրատնտեսական գործընկեր է Մաքսային միության բոլոր երկրների համար»,- նշել է Վիկտոր Խրիստենկոն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---