17 դեկտեմբերի 2012 - 16:08 AMT
16 մարդ է զոհվել Պակիստանում ահաբեկչության հետևանքով

16 մարդ է զոհվել և մոտ 70-ը վիրավորվել է Պակիստանում ահաբեկչության հետևանքով, հայտնել է աֆղանական «Տոլո» հեռուստաալիքը:

Պայթուցիկ սարքը գործի է դրվել տեղի շուկայի ավտոբուսի կանգառում: Զոհվածների ու վիրավորների թվում շատ են դպրոցականները: Պայթյունի արդյունքում ուժեղ հրդեհ է բռնկվել, այրվել է առնվազն 20 ավտոմեքենա:

Ջամրուդ քաղաքը, որտեղ իրագործվել է ահաբեկչությունը, Հայբեր ինքնավար գավառում է գտնվում, որտեղ ուժեղ են «Ալ Քայիդայի» դիրքերը, հիմնական բնակչությունը պուշտունների ցեղեր են: Ըստ տեղի վարչակազմի, պայթյունի պատճառը ականապատ ավտոմեքենան է եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: